Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել

Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում են որոշ պնդումներ, թե Երևանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ս/թ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը փոխվել և վատթարացել է։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025 թ. նոյեմբերին եւ 2026 թ. փետրվարին հրապարակվել էին ժամանակացույցեր, որոնց համաձայն 2026 թ. մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը Երևան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչև օրական 17 ժամ։
Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել և լավարկել էին հրապարակված ժամանակացույցը՝ ստանձնելով հանձնառություն՝ բազմապատկված ջանքեր գործադրել հետևյալ երկու ուղղություններով.
·Երեւան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ,
·Նոր ջրաղբյուրների հայտնաբերում և նոր ջրածավալների տեղափոխում քաղաք Երևան։
Արդյունքում գոհունակությամբ արձանագրում ենք, որ ս. թ. հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչև մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը և Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։
Մասնավորապես, ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երեւանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև մի շարք մարզերում։ Ի լրումն, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երևան տեղափոխման ուղղությամբ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը. մասնավորապես, Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։ Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։
Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների լիցքավորումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և ջրամատակարարման վերաբերյալ տեղեկություններ ստանալ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական հաղորդագրություններից»։

Հուլիսի 3-ին Արարատի մի շարք համայնքներում ջուր չի լինի
2723:24
Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանավորված
3023:00
Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել
6622:54
«Նիկոլը մի անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին». Արգիշտի Կիվիրյան
5822:48
Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է
3622:42
Իսպանիայում տղամարդը կարծել է, թե 150,000 եվրո արժողությամբ նկարը աղբ է
11122:22
Թրամփի փեսայի հետ կապված նորակառույցի շինարարությունը Տիրանայում դարձել է բախումների պատճառ
9721:57
Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի առավոտյան
4621:54