«Արեգնազ Մանուկյանը քաղաքական բանտարկյալ է». Անուշ Միրզոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Միրզոյանը գրում է. «Դատարանը փաստացի անտեսել է Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխայի լավագույն շահը, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով։
Օր օրի տեսնելով, թե ինչպես է քանդվում Հայաստան պետության իրավականությունը, պարզ տրամաբանությունը հուշում է՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեկան հետապնդումը չէր կարող անցնել իրավական ճանապարհով։
Մարդու ուղեղում տեղ չանելու բան է․ ինչպե՞ս կարելի է անչափահաս երեխայի մայրիկին, կին քաղաքական գործչին կալանավորել քաղաքական դրդապատճառներով, ո՞րն էր այստեղ կալանքի խիստ անհրաժեշտությունը։
Ավտոմատ կալանքը քաղաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել։
Արեգնազ Մանուկյանը քաղաքական բանտարկյալ է։ Իսկ ՀՀ-ն դադարել է լինել իրավական պետություն։ Քանզի իրավական պետություններում կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է բացառիկ դեպքերում, իսկ մեր երկրում՝ հակառակն է։
Արեգնազ Մանուկյանին կալանավորելը և, ընդհանրապես, հետընտրական այս ռեպրեսիաները մի բանի մասին են խոսում՝ իշխանության թշվառության։
Ուժեղ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայի։ Ուժեղ Հայաստանը պետք է դառնա օրենքով կառավարվող երկիր»:

«Իրանը, հնարավոր է, օգտագործել է Strava ֆիթնես հավելվածի տվյալները՝ ամերիկացի զինվորներին հետևելու և հարվածների թիրախներ ընտրելու համար». #SkyNews
26814:03
«Մասկը պատրաստ է առնվազն հարյուր միլիոն դոլար ծախսել ընտրողների մասնակցության վրա». #WSJ
31212:34
«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
18210:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
24303:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
22101:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
20900:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
22600:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
168Երեկ, 23:54