«Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնում են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինված ուժերում գրանցվող մահվան ելքով միջադեպերին արձագանքելիս ՔՊ ներկայացուցիչները՝ ամենավերևից մինչև պաշտպանության նախարար, համեմատության մեջ են դնում նախորդ տասնամյակների վիճակագրության հետ՝ փորձելով ցույց տալ, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել։
Համեմատականության տեսությունն ինքնին ունի դիտարկման ենթակա պարզ պարամետրեր, որոնք համեմատության ենթակա են միայն անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում։
Այս տեսանկյունից պետք է հետևյալ հակասություններն արձանագրել։
10 տարի առաջ բանակում անձնակազմի թիվն այլ էր՝ իմ մոտավոր գնահատականներով՝ 35-40%-ով ավելի։ Եվ պայմանական 2015 թվականի 8 դեպքը համեմատելի չէ այսօրվա 8 դեպքի հետ։
Երկրորդ, լարված իրադրությունը բավականին մեծ ազդեցություն ունի գրանցվող տարբեր միջադեպերի, այդ թվում՝ ոչ մարտական կորուստների վրա։ Իսկ 2015 թվականը դիվերսիոն պատերազմի շրջանն էր, որի պայմաններում մշտական լարվածություն էր առկա։
Երրորդ հանգամանքն այն է, որ գործող իշխանությունը ոչ մարտական կորուստները բաժանել է երկու խմբի՝ ծառայության հետ առնչություն ունեցող և չունեցող, ինչի հաշվին պաշտոնական վիճակագրությունն էականորեն փոքր է ներկայացվում և, ըստ այդմ, խառնաշփոթ է ստեղծվում նախորդ տասնամյակի թվերի համեմատության մեջ։
Միաժամանակ անհասկանալի է, երբ դեպքերից մի քանի ժամ հետո՝ կամ պաշտոնապես, կամ արտահոսքով, շրջանառության մեջ են դնում դեպքի՝ ծառայության հետ առնչություն չունենալու մասին տեղեկությունը։
Մի խոսքով, նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում, որի պայմաններում նույնիսկ անիմաստ է խոսել ֆունդամենատալ խնդիրներից և դրանց լուծելու հնարավոր սցենարներից»:

«Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնում են»․ Տիգրան Աբրահամյան
3217:42
«Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
8516:00
«Դիմակավորված ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
12608:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11407:30
«Ներկայում ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցություն չկա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
26600:35
Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն
15100:12
«Կաթողիկոսին պիղծ կոչող Նիկոլ Փաշինյանի գրքից հատված՝ բ*զության մասին». Հովհաննես Դանիելյան
167Երեկ, 23:18
«Հենց այսպես էլ երկիր ենք ղեկավարում». Տիգրան Դավուդյան
147Երեկ, 21:48