Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը

Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել, գրում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Hürriyet-ին։
«Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում են ապատեղեկատվություն և ուղղված են հասարակական անդորրի ու միասնականության դեմ»։
Ընդգծվել է, որ այս դպրոցների նկատմամբ համապատասխան օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը։ Հանրությանը կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին և մանիպուլյատիվ բովանդակությանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ակոս» շաբաթաթերթը հայտնել էր, որ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։

«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
1920:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
6320:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
13419:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11018:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
15018:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
8017:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
6817:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
10617:00