Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Ոչ հայանպաստ այս ծրագիրն այն մասին է, որ այս ուժը հավակնում է պաշտոնավարել 13 տարի»․ Արամ Վարդևանյան

«Ոչ հայանպաստ այս ծրագիրն այն մասին է, որ այս ուժը հավակնում է պաշտոնավարել 13 տարի»․ Արամ Վարդևանյան
31
Այսօր, 18:30

«Այն, որ սա երեք պատերազմ, և, ավաղ, երեք պարտություն բերած ուժի հերթական ոչ հայանպաստ ծրագիրն է, դա ակնհայտ է»,- ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումից և ընդունումից հետո իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այս ծրագիրն այն մասին է, որ մի ուժ, որը 2018 թվականին իշխանության եկավ մեկ կարևոր լոզունգով՝ մեկ ուժ, մեկ անձ չպետք է 10 տարուց ավելի պաշտոնավարի, և այդ լոզունգի տրամաբանությամբ փորձ արվեց գեներացնել հանրային աջակցություն, հիմա այդ ուժը հավակնում է 13 տարի պաշտոնավարել»,- ասաց Վարդևանյանը։

«Ոչ հայանպաստ այս ծրագիրն այն մասին է, որ այս ուժը հավակնում է պաշտոնավարել 13 տարի»․ Արամ Վարդևանյան