«Այս իշխանությունների կառավարման ամեն մի օրն ահռելի վնաս է հասցնում մեր երկրին»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա իշխանությունների կառավարման ամեն մի օրն ահռելի վնաս է հասցնում մեր երկրին։ Խորը դառնություն է պատճառում այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ձայնով պահեցին այս իշխանություններին, և բացարձակապես էական չէ, թե դա ինչից ելնելով արեցին՝ գաղափարական մղումներից, անձնական շահից, վախից, կաշառքից, պաշտոնից, թե՞ չիմացությունից. որևէ դեպքում արդարացում չկա՝ անգամ մոլորյալ լինելու պարագայում:
Ժամանակը կստիպի հասկանալ իրենց սխալը, բայց, ցավոք, դա շատ թանկ է նստելու մեր պետության վրա։
Քավ լիցի, ես հիմա չեմ պնդում, թե որն է բացարձակ ճշմարտությունը, բայց այն, որ այս իշխանությունները վնասից բացի, ոչինչ չեն տվել այս պետությանը, անվիճելի իրողություն է։ Նրանց կառավարման ամեն մի օրը հանգեցնում է անդառնալի կորուստների, որոնց վերականգնումը շատ ավելի բարդ է լինելու։ Նրանք պետք է հեռանան։
Պայքարը շարունակվում է և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանք հեռացվեն»։

«Նիկոլ Փաշինյանը մետասզտազ է, քայքայում է մեր երկիրը»․ Աննա Գրիգորյան
3218:06
«ԱՄՆ-ն առաջարկել է վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց»․ #AlHadath
8417:36
«Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ»․ Նարեկ Մանթաշյան
5317:30
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
4917:24
«Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի»․ Թրամփ
11817:18
«Ինչի՞ եմ ասել՝ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6017:12
«Եթե ուզեի փող աշխատել, կմնայի այդ թիմում»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5817:00
ԱԺ-ն ընդունեց Կառավարության ծրագիրը (տեսանյութ)
6216:42