Ինչպե՞ս խուսափել Շենգենյան վիզայի մերժումից. ԱԳՆ-ն ուղեցույց և տեսանյութեր է հրապարակել

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններն ու ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութեր․ նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։
ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։
Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։
Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով.
ուղեցույցը՝ https://www.mfa.am/.../schengen/Schengen-Visa-Guide-ARM.pdf

«Դուք հազար հատ քիչ քյաբաբ բաժանեիք, մենք 55 պլուս էլ ձայն կունենայինք․ համակերպվե՛ք մեր օրենքներին»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
1918:42
«Ոչ հայանպաստ այս ծրագիրն այն մասին է, որ այս ուժը հավակնում է պաշտոնավարել 13 տարի»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
3318:30
«Նիկոլ Փաշինյանը մետասզտազ է, քայքայում է մեր երկիրը»․ Աննա Գրիգորյան
4718:06
«ԱՄՆ-ն առաջարկել է վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց»․ #AlHadath
9817:36
«Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ»․ Նարեկ Մանթաշյան
6017:30
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
5617:24
«Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի»․ Թրամփ
14317:18
«Ինչի՞ եմ ասել՝ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6417:12