«Պաշտոնյաների մի ստվար հատվածը գերի է այս իշխանություններին»․ Լիպարիտ Դրմեյան

«Պաշտոնյաների մի ստվար հատվածը գերի է այս իշխանություններին, ինչպես մեր հայրենակիցները գերի են Բաքվի բանտում․ անգամ ՔՊ անդամները գերի են իրենց վարչակազմին»,- 24TV-ի եթերում ասել է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։ «Եթե պարգևավճարների մեխանիզմով դու մարդկանց կապում ես կենցաղային հարցերը լուծելուն, կոմֆորտ, բարեկեցիկ միջավայր ես ստեղծում, ամեն մարդ չէ, որ կանցնի իր վրայով կամ կգերադասի արժանապատվությունը այն նյութական բարեկեցությանը, որը ստանում է։ Մարդիկ պետք է փողի և փորի միջև ընտրեն արժանապատվությունը, հակառակ դեպքում գերի են լինելու ամբողջ կյանքում, հետո շատ ուշ կլինի»,- նշել է նա։ «Պաշտոնատար անձը մարդ է, ով պետք է ունենա արժեքային համակարգ, և արդարության զգացումը, իր պաշտոնին հավատարիմ լինելը, իր լիազորությունների շրջանակներում գործելն առաջնային է ցանկացած պաշտոնատար անձի համար։ Պաշտոնին ամեն գնով չպետք է մնալ, ես այդ գինը վճարել եմ»,- խոսելով իր՝ աշխատանքից ազատման մասին, նշել է Դրմեյանը։
Հիշեցնենք, որ 2025թ․ օգոստոսին վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր, որ կառավարությունը չի կատարելու ՀԷՑ-ի բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը, և հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ Իսկ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր, որ արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

«Իրանը, հնարավոր է, օգտագործել է Strava ֆիթնես հավելվածի տվյալները՝ ամերիկացի զինվորներին հետևելու և հարվածների թիրախներ ընտրելու համար». #SkyNews
26814:03
«Մասկը պատրաստ է առնվազն հարյուր միլիոն դոլար ծախսել ընտրողների մասնակցության վրա». #WSJ
31212:34
«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
18210:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
24303:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
22101:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
20900:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
22600:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
168Երեկ, 23:54