Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։
«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պարզել է, թե ինչու են զինվորները երեկոյան ուշ ժամին վազել Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին։
Զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։ Եվ ահա, իրավապահները պարզել են, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։ Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, մեկ զինվորի կյանք փրկել չի հաջողվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3408:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
10303:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
18400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
11600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
123Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
105Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
122Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
109Երեկ, 18:00