Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ինչպե՞ս եք հայտնվել Լիսկայի կուսակցությունում». Վահագն Ալեքսանյանը՝ Իրինա Յոլյանին

«Ինչպե՞ս եք հայտնվել Լիսկայի կուսակցությունում». Վահագն Ալեքսանյանը՝ Իրինա Յոլյանին
68
Այսօր, 13:30

ԱԺ «Ուժեղ Հայաստուն» խմբակցությունը Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի թեկնածությունը: Ընթանում է հարցերի փուլը: «Գեղամ Մանուկյանն ակնարկում էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի ժամանակ ընդդիմադիր գործունեություն եք ծավալել, ինչը գովելի է, բայց անհասկանալի է՝ ինչպե՞ս եք հայտնվել Լիսկայի, նույն ինքը՝ Սուրիկ Խաչատրյանի կուսակցությունում»,- դիմելով թեկնածուին՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը: «Լիսկայի կուսակցությունը ո՞րն է»,- հարցրեց Յոլյանը: «Նոր Հանրապետական կուսակցություն»,- պատասխանեց Ալեքսանյանը: