Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինին

Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինին
63
Այսօր, 11:36

«Մենք չափազանց անկեղծ ենք և միշտ ենք անկեղծ եղել։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել ՌԴ-ի հետ նորմալ, բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի նախագահ Վոլոդինի հայտարարությանը։
«Հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ ՀՀ-ՌԴ հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս ԵԱՏՄ կանոններն։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության դիմումին՝ հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որ մենք դա անենք, որովհետև նրանք անընդհատ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք»,- շարունակել է Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինին