Փաշինյանի «Վարչաֆեստի» «մասսովկան» թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել

«Հրապարակ»-ը գրում է․ «Սևանի ափին անցկացվող «Վարչաֆեստ 2026»-ը, որը ներկայացվում է որպես երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն, այս օրերին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ ներկայությամբ։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մուտքը փառատոնի տարածք ազատ է, սակայն տարածքում սննունդի, ջրի ու գիշերակացի համար այցելուները պարտավոր են վճարել։
Միջոցառման հյուրերի հետ կապված՝ ուշագրավ տեղեկություններ են մեզ հասել։ Մասնավորապես մեր աղբյուրի փոխանցմամբ Երևանի վարչական շրջանների մի շարք աշխատակիցների շաբաթ օրը հրահանգվել է մեկնել Սևանի ափ և մասնակցել «Վարչաֆեստին»։
Ավելին՝ ըստ մեր աղբյուրի՝ վարչական շրջանների աշխատակիցները հավաքվել են և սեփական ավտոմեքենաներով շարժվել դեպի Սևան՝ իրենց հետ վերցնելով նաև այն գործընկերներին, որոնք մեքենա չունեն։ Ընդ որում՝ տարբեր վարչական շրջաններից մեքենաները շարժվել են խմբերով՝ ձևավորելով ավտոշարասյուներ։ Մենք փորձեցինք կապ հաստատել վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն, պայմանավորված ոչ աշխատանքային օրով մեր զանգերն անպատասխան մնացին»։

Փաշինյանի «Վարչաֆեստի» «մասսովկան» թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել
2420:12
«Վրաստանը դիմադրում է ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցներին»․ Փույա Հոսսեինի
3020:06
«Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են»․ Զախարովա
6719:52
«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
6518:24
««Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման»․ Սուրեն Սուրենյանց
6418:06
«Էս տեսակը հայության համար գոյաբանական սպառնալիք է»․ Արա Պողոսյան
6817:12
«ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր»․ Արա Պողոսյան
7616:24
«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
15016:18