Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հրապարակ-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
«Գործը դատարան է մուտքագրվել օգոստոսի 21-ին և մակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին:
Ըստ մեղադրական եզրակացության, Շանթ Բագրատյանը ստեղծել և փոխկապակցված դրածո անձանց միջոցով, փաստացի, ղեկավարել է համապատասխանաբար՝ 09.03.2021թ., 30.05.2022թ., 10.03.2021թ., 06.10.2020թ., 23.09.2019թ., 24.03.2016թ. պետական գրանցում ստացած՝ «Բեսթ Ինվեսթ» ՍՊ (տնօրեն՝ Դավիթ Հովհաննիսյան), «Գրիգորյան 1997» ՍՊ (տնօրեն՝ Ազատ Գրիգորյան), «Սաք Օիլ» ՍՊ (տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Սարգիս Օիլ» ՍՊ (տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Պրոգրեսս 1» ՍՊ (տնօրեն՝ Ռաֆիկ Հակոբյան), «Եվրո Օյլ» ՍՊ (տնօրեն՝ Օլեգ Հակոբյան) ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև, հանդիսացել է 23.10.2018թ. պետական գրանցում ստացած «Էկո Օյլ» ՍՊ ընկերության տնօրենը, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք է բերել տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք, յուղեր, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով, կազմակերպել և իրականացրել է՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը, հարկման օբյեկտները թաքցնելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը չներկայացնելը, հարկային մարմին ներկայացված օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելը, ինչպես նաև, կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.314.520.530 ՀՀ դրամի վնաս:
Մեղադրանք է առաջադրվել նաև Սարգիս Պետրոսյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Ազատ Գրիգորյանին:
Շանթ Բագրատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է երաշխավորությունը, մյուսների նկատմամբ՝ գրավ, բացակայելու արգելք:
Քրեական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռ հրապարակված չէ»,- գրում է լրատվամիջոցը:

Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել
2621:18
«Ոստիկանների ու ՔԿ քննիչների ծեծկռտուքի գործը չի կարող ՔԿ-ն արդար քննել»․ Դանիել Իոաննիսյան
5020:07
«Հայհոյել են, դուռը ներսից փակել ու ծեծի ենթարկել․ փաստաբանը մանրամասներ է հայտնել»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
9119:12
«Ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»․ Կիմա Ավդալյան
8417:48
«Քննչականում ծեծի ենթարկվածը Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր Սարգիս Բագրատունյանն է»․ Լիա Սարգսյան
9917:36
«Չեմ դադարում զարմանալ սուտն ու իրականությունը չտարբերողների վրա»․ Նարինե Կիրակոսյան
8716:48
«Սա Երևանի բարեփոխված տրանսպորտն է»․ Գևորգ Թոսունյան (տեսանյութ)
9415:12
«Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է»․ Հայկ Մարտիրոսյան
8715:06