Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան

«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
37
Այսօր, 02:06

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի հատ ձեր բարեկամների , հարազատների , հարևանների, ընկերների , վերջ ի վերջո ֆեյսբուքյան ընկերների ցանկը նայեք։
Հա, հա, մի հատ նայեք․․․ Նայեցի՞ք, քանի՞ հոգի հենց միայն ձեր շրջապատից կա հանուն Հայրենիքի անմահացած, առողջությունը տված, պարզապես հրաշքով ողջ ու առողջ մնացած։ Տեսա՞ք, թե որքան շատ ենք․․․ Դե ուրեմն բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք, անհասցե հասարակությանը թիրախավորեք և ուռա հայրենասեր խաղաղաք․․․ Հենց լինեք ՀայրենաՏեր, ձեն հանեք»