«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրեմն, կոմունիստ, ՀՀՇ-ամերձ, ռամկավար-ազատական, քրիստոնեա-ժողովրդավար, երկրապահ, հանրապետական, «անկախ» և շատ մեծ ու փոքր կազմակերպությունների նախկին, միգուցե՝ ներկայիս, անդամ Հարությունյան Խոսրովն ասում է, որ «Արծվաշենը մեզ պետք չէ, նվիրեք, բայց հենց Տիգրանաշենը տվեցիք՝ Սյունիքը կդատարկվի»:
Եվ սա ասում է մեկը, ով խորհրդային և նորանկախ Հայաստանում ամենաբարձր պաշտոններ է զբաղեցրել, հետևաբար՝ ուղիղ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար:
Հիշեցնեմ՝ չարաբաստիկ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման օրը Հարությունյան Խոսրովը ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր (1990-1992 հուլիս) և «թունդ» ՀՀՇ-ամերձ էր: Որպես ոլորտային հանձնաժողովի նախագահ և ԳԽ նախագահության անդամ Հարությունյան Խոսրովը դե ֆակտո ու դե յուրե հավանություն էր տվել Ալմա Աթայի հռչակագրին, հետևաբար՝ Տիգրանաշենն Ադրբեջանի կազմում ճանաչելուն:
Բացի դրանից՝ 1992 թվականի հուլիսի 30-ից մինչև 1993 թվականի փետրվարի 2-ը Հարությունյան Խոսրովը ՀՀ վարչապետն էր: Արծվաշենը հանձնվեց (փոխանակվեց) 1992 թվականի օգոստոսի 8-ին՝ Հարությունյան Խոսրովի վարչապետության օրոք:
Այժմ այս անձն ասում է, որ Արծվաշենը մեզ պետք չէ, փոխարենը՝ Տիգրանաշենն է պետք: Նախ՝ Հայաստանը շուկայական ապրանք չէ: Հայաստանը մեր Հայրենիքն է, հետևաբար՝ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը: Իսկ ինչ վերաբերում Արծվաշենը նվեր տալուն, ապա լավ կլիներ Հարությունյան Խոսրովը ժամանակին Չարբախի բենզալցակայանն առանց ավելորդ քաշքշուկի (ծեծկռտուքի) փոխանցեր դրա իրական տիրոջը: Մանավանդ՝ բենզալցակայանների վրա Ալմա-Աթայի հռչակագրի դրույթները չէին տարածվում: Մեկ էլ՝ ամեն անգամ խոսելուց առաջ Հարությունյան Խոսրովը պետք է հիշի 1993 թվականի ՀՀ ԳԽ-ի թիվ 36 ընտրատարածքում «կայացած» ընտրությունները: Եթե չհիշի, ապա կարելի է հիշեցնել»։

«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
3018:24
««Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման»․ Սուրեն Սուրենյանց
3718:06
«Էս տեսակը հայության համար գոյաբանական սպառնալիք է»․ Արա Պողոսյան
5117:12
«ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր»․ Արա Պողոսյան
6116:24
«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
12416:18
«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
8216:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
7714:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
8013:42