«Մեծ տերությունները, չունենալով ուղղակի բախման գնալու հնարավորություն, միմյանց դեմ մղում են պրոքսի պատերազմներ». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի խորացված մտքեր վերջին օրերի իրադարձությունների մասին
Ինչպես ասում էինք, երբ սկսվեց ուկրաինական հակամարտությունը, Արևմուտքը Ռուսաստանի համար փոքր եվրոպական Աֆղանստան կկազմակերպի: Ուժի ուղղակի կիրառման հնարավորություն չունենալով՝ Արևմուտքը փորձեց Ռուսաստանին ներքաշել երկարատև հակամարտության մեջ, որպեսզի հյուծի նրան:
Ինչպես գրում էինք, երբ սկսվեց Իրանի հակամարտությունը, դա հնարավորություն ստեղծեց Ամերիկայի համար կազմակերպելու ևս մեկ Իրաք, Աֆղանստան կամ Վիետնամ և ԱՄՆ-ին ներքաշելու ևս մեկ երկարատև հակամարտության մեջ՝ նույն նպատակով. աստիճանաբար հյուծել ԱՄՆ-ին:
Երբ Ֆրանսիային օգնեցին հավաքել ճամպրուկները Սահելում, Մակրոնը վրեժխնդիր եղավ Կովկասում հակահարվածով՝ զոհաբերելով հայերին և ստիպելով նրանց հանձնել Ղարաբաղը՝ այն օգտագործելով որպես խայծ: Ռուսաստանին Կովկասում ևս մեկ հակամարտության մեջ ներքաշել չստացվեց, իսկ հայերը, լինելով ամենախելացին, հեռատեսը և, ամենակարևորը, հնագույնը, նորից թույլ տվեցին իրենց օգտագործել:
Մեծ տերությունները, չունենալով ուղղակի բախման գնալու հնարավորություն, միմյանց դեմ մղում են պրոքսի (միջնորդավորված) պատերազմներ, պատերազմում են միմյանց դեմ ծայրամասերում: Սա համաշխարհային պրոքսի պատերազմ է: Պրոքսի պատերազմների հաջորդ թատերաբեմը կարող է լինել Արևելյան կամ Կենտրոնական Ասիան:
Մենք գտնվում ենք, ինչպես բազմիցս ասել եմ, անցյալ դարի 1936-1938 թվականներում: Մեկ տարբերությամբ՝ մեծ տերություններն ունեն միջուկային զենք, Արևմուտքը պառակտված չէ, այլ համախմբված է Ռուսաստանի հետ հակամարտությունում, և չկան 20-րդ դարի գաղափարախոսական հակասությունները սոցիալիզմի, լիբերալիզմի և ազգայնական-սոցիալիզմի միջև:
Տեղի է ունենում միջուկային զսպման աստիճանական թուլացում (լվացում), որը դեռևս կանխում է պաշտոնական երրորդ համաշխարհայինը: Նկատվում է աստիճանական վերելք էսկալացիայի աստիճաններով և միջուկային շեմի աստիճանական հետմղում:
Բայց կան նաև լավ նորություններ: Միջազգային համակարգն աշխատում է ժամացույցի պես: Պարզապես պետք է իմանալ, թե ինչ օրենքներով են շարժվում սլաքներն ու ատամնանիվները, և թե երբ, Աստված մի արասցե, ժամացույցը կսկսի զարկել (նկատի ունի «ղանգել»): Եվ ամենակարևորը՝ երբ դուրս կթռչի կկուն: Կարծես թե նա արդեն պատրաստ է դուրս թռչելու»:

«Իրական ընդդիմությունն ու պատասխանատու քաղաքական գործիչը պոպուլիզմով չեն զբաղվում»․ Արշակ Սարգսյան
7817:30
«Մոսկվան կորոշի՞ այլևս աչք չփակել Անկարայի գործողությունների վրա»․ Արտակ Զաքարյան
9617:00
«Մի քիչ զգույշ եղեք, էլի, մեկ էլ տեսաք՝ պատերազմ բերեցիք մեր գլխին». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
9516:42
«Քաղաքական խոսքը չպետք է համապատասխանեցվի գործող իշխանության քմահաճույքներին». Էդմոն Մարուքյան
8616:30
«Ո՞ր կենտրոնի որոշումներն է նա այսօր պատրաստ կատարել Հայաստանի անունից»․ Արմեն Հովասափյան
7016:18
«Երևի իր հորն է նկատի ունեցել»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
7616:12
«Ստոկհոլմում տեղի է ունեցել ՀՀ-ի դեմ հերթական զավթողական միջոցառումը»․ Տաթևիկ Հայրապետյան
7016:06
«Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան»․ Դավիթ Անանյան
7315:24