«Իրական ընդդիմությունն ու պատասխանատու քաղաքական գործիչը պոպուլիզմով չեն զբաղվում»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական դաշտի ամենազզվելի երևույթը պոպուլիզմն է, որով տարիներով խաբում ու մանիպուլացնում են մեր ժողովրդին։ Եվ սա միայն իշխանության մենաշնորհը չէ։
Իշխանության «էժանագին» շոուները…
Տիրապետելով պետական բոլոր լծակներին՝ օրվա իշխանությունը շարունակում է առաջնորդվել անկատար խոստումներով, PR ակցիաներով ու հանրությանը պառակտելով։ Կոնկրետ արդյունքներ, անվտանգություն ու տնտեսական կայունություն ապահովելու փոխարեն՝ սեփական ձախողումներն ու անկարողությունը սքողում են գեղեցիկ ճառերով ու «մեղավորներ» կարգելով։ Պետական կառավարումը վերածել են անվերջանալի ցուցադրության, որտեղ ժողովրդին հիշում են միայն ընտրությունից ընտրություն։
«Կեղծ ընդդիմության» դիմակազերծումը…
Մյուս կողմից՝ «ընդդիմադիր» ձևացող որոշ խմբեր ոչնչով չեն տարբերվում իշխանությունից։ Նրանց ամբողջ օրակարգը կառուցված է նույն պոպուլիզմի, հույզերի վրա խաղալու և մարդկանց արդար դժգոհությունը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու վրա։ Իրական լուծումներ կամ հստակ ռազմավարություն առաջարկելու փոխարեն՝ սրանք զբաղված են դատարկ աղմուկով ու կոչերով՝ փաստացի ջուր լցնելով նույն իշխանության ջրաղացին։
Սրանք ձեր մատից փուշ հանողը չեն։ Իրական ընդդիմությունն ու պատասխանատու քաղաքական գործիչը պոպուլիզմով չեն զբաղվում, այլ հստակ ու իրատեսական աշխատանք են ներկայացնում։ Ժամանակն է արթնանալու և քննադատաբար նայելու այս ամենին»։

«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
3320:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
3720:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
5519:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
5319:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
5719:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
8019:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
8918:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8717:18