«Քաղաքական խոսքը չպետք է համապատասխանեցվի գործող իշխանության քմահաճույքներին». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեության հիմնական նպատակը պետք է լինի իշխանության հասնելը և սեփական ծրագրերն իրականացնելը։ Սա բնական ու օրինաչափ քաղաքական նպատակ է։ Սակայն ընտրություններից հետո ձևավորված նոր խորհրդարանում իշխանությունն ընդդիմությանն առաջարկել է մոռանալ անցած տարիների լարվածությունն ու «բարեկիրթ» աշխատել, իսկ ընդդիմադիր ուժերը, ըստ էության, ընդունել են այդ առաջարկը։
Նրանք պնդում են, թե բարեկիրթ ելույթներով և քաղաքակիրթ բանավեճերով հասնելու են իշխանափոխության։ Սակայն համաշխարհային քաղաքական փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ճանապարհով իշխանություն փոխել հնարավոր չէ։ Իշխանության ձգտող քաղաքական գործչի խոսքում, հայացքում և գործողություններում պետք է զգացվեն պայքարի կամքն ու իշխանությունը ստանձնելու վճռականությունը։
Հուսահատ հայացքով, զգուշավոր բառապաշարով և անձնական խնդիրներով ծանրաբեռնված քաղաքական գործիչն ի վիճակի չէ հասարակությանը պայքարի առաջնորդել։ Ժողովուրդն իշխանությունը կվստահի միայն նրան, ով իսկապես ցանկանում է և պատրաստ է այն վերցնել։
Քաղաքական խոսքը չպետք է սահմանափակվի, խմբագրվի և համապատասխանեցվի գործող իշխանության քմահաճույքներին։ Այն կարող է լինել սուր, հեգնական, պատկերավոր և կոշտ։ Հակառակ դեպքում խորհրդարանը կվերածվի ձևական քննարկումների հարթակի, որտեղ ընդդիմությունն օրինագծեր կներկայացնի, իսկ իշխանությունը դրանք կմերժի, և այդ ամենը որևէ քաղաքական կշիռ չի ունենա։
Եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի նպատակը պարզապես բարեկիրթ քննարկումներին մասնակցելն է, ապա թող ազնվորեն հայտարարեն այդ մասին»։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
8001:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7800:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
13400:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7700:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
13100:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6700:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
63Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:48