«Մոսկվան կորոշի՞ այլևս աչք չփակել Անկարայի գործողությունների վրա»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել իր պահեստներում առկա ամերիկյան սպառազինության զգալի քանակություն՝ 12 հատ M270 MLRS կայանքներ, 70 հատ M39 ATACMS բալիստիկ հրթիռներ, շուրջ 2500 հատ M26 հրթիռներ՝ կասետային մարտագլխիկներով, ինչպես նաև 47000 հատ 203 մմ տրամաչափի M509A1 հրետանային արկեր։ Նախատեսվող աջակցության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 280 միլիոն դոլար։
Երեկ ՌԴ ԱԳՆ-ն, Վաշինգթոնից և Անկարայից բացատրություններ է պահանջել և նախազգուշացրել, որ սպառազինության ենթադրյալ փոխանցումը կարող է լրջորեն վնասել Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններին։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաև, որ «դեռ ուշ չէ սթափ գնահատել իրավիճակը», և կարիք չկա բացել հերթական «պանդորայի արկղը»։
Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ դա նշանակում է.
«Թուրքիա, մի՛ արա դա։ Մենք գիտենք, թե ինչ եք պատրաստվում անել։ Եթե այս զենքը սկսի շարժվել դեպի Ուկրաինա՝ հետևանքներ կլինեն»։
Վերջին տարիներին Թուրքիային հաջողվել է պահպանել զարմանալի հավասարակշռություն՝ զենք մատակարարել Ուկրաինային և միաժամանակ համագործակցել Ռուսաստանի հետ՝ էներգետիկայի, առևտրի, զբոսաշրջության և տարածաշրջանային հարցերով։ Մոսկվան հանդուրժել է, քանի որ ինքը ևս Թուրքիայի կարիքն ուներ։ Այժմ այդ համբերությունը միանգամից երկու ուղղությամբ փորձության է ենթարկվում։
Նախ, Սև ծովում քաղաքացիական նավագնացության դեմ հարձակումների դադարեցման Թուրքիայի առաջարկը ՌԴ-ն մերժել էր՝ սպառազինության մատակարարումների մասին նախազգուշացումից մեկ օր առաջ՝ այն որակելով որպես «կիսամիջոց»։
Երկրորդը՝ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես միջնորդ և միաժամանակ պատրաստվում է Ուկրաինային փոխանցել հեռահար սպառազինություն։
Այժմ Ռուսաստանը, հնարավոր է, Թուրքիային սկսի հղել մեկ այլ ուղերձ. «...մեզ այլևս պետք չէ նախկինի չափ ձեզ հանդուրժել»։ Չեմ զարմանա, եթե հաջորդ փուլում ի հայտ գա ճնշում Թուրքիայի նկատմամբ՝ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև սևծովյան իրավիճակի հետ կապված։
Ուստի գլխավոր հարցն առայժմ այն չէ, թե արդյոք Թուրքիան կփոխանցի՞ զենքը Ուկրաինային, թե՞ ո՛չ։ Հարցն այն է՝ Մոսկվան կորոշի՞ այլևս աչք չփակել Անկարայի գործողությունների վրա»։

«Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»․ Սևակ Խաչատրյան
513:06
«Ցավոք, դեռ չկան բացահայտումներ». Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
3612:48
«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
6412:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4112:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
4912:18
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5611:54
«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին
14611:36
«Վալոդյայի համար քաղաքական սկզբունքայնությունը վեր էր ամեն ինչից»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
5111:18