Արմավիրի մարզում գյուղացիները դեռ փակ են պահում ճանապարհը

Ինչպես հայտնել ենք, Արմավիրի գյուղերի՝ բերքի իրացման խնդրի առաջ կանգնած բնակիչները ճանապարհ են փակել ու պատկան մարմիններից հարցի լուծում են պահանջում:
«Դեղձն ու մյուս մթերքները սպասել չեն կարող»,- Արմավիրի համայնքապետի հետ հանդիպմանն ասել են Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները։
Համայնքապետ Վարշամ Սարգսյանը, սակայն, պնդել է, որ այս ամենի հետևում քաղաքական ենթատեքստ կա։
«Իրենք փորձում են հասարակ մարդկանց, գյուղացուն, ում գործը գյուղատնտեսությունն է, օգտագործել քաղաքական մխտառ խաղերի մեջ»,- նշել է պաշտոնյան։
Համայնքապետի կարծիքի հետ անհամաձայն հողագործներն ասել են, որ բերքն էժան գներով՝ 100 դրամով են մթերում։
Նրաց չի գոհացրել նաև Արմավիրի մարզպետի հավաստիացումը, թե բերքի պատշաճ իրացման հարցով բանակցություններ են վարում ու հարցը փորձում լուծել Էկոնոմիկայի նախարարի հետ, քանի որ նման բանակցություններն արդյունք չեն տալիս:
Այս պահին ճանապարհը շարունակում է փակ մնալ։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
8403:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
22100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
174Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
118Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
119Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
289Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
114Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
122Երեկ, 17:48