«Այդպես էլ արդարադատության անկախություն չունեցանք». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարևոր չէ բոլորովին, թե ում են դատում։ Կարևոր է, թե ինչպես է արդարադատությունն աշխատում, թե ինչ կարգի դատարաններ են, թե ինչ որակի դատավորներ են։ Կարևոր է, որ դատարաններն իշխանավորի կամքին հնազանդ չլինեն։ Սա պարզունակ միտք է։ Այնքան պարզունակ, որ շեշտելն անգամ ամոթ է։ Իսկ մենք այս պարզունակ միտքը շեշտում ենք անընդհատ։ Շեշտում ենք, որովհետև այդպես էլ արդարադատության անկախություն չունեցանք։
Ընդդիմախոսներին ու մրցակիցներին որպես ոչնչացման ենթակա թիրախներ դիտարկելը, նրանց նկատմամբ պատվիրված քրեական գործեր հարուցելը, հնազանդ դատարաններով նրանց լռեցնելու, դաշտից հեռացնելու սովորությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակվում է։
Շարունակում ենք մնալ արդարադատությունը իշխանավորի կամքի կատարման, իշխանավորի թելադրանքին հլու մեքենա դարձնելու ականատեսը, բայց մեկ էական տարբերությամբ՝ եթե նախկինում իշխանավորներն այս պրակտիկան քողարկելու անհաջող փորձեր էին կատարում, ապա այսօր նման փորձեր չկան բոլորովին։ Ամեն ինչ բաց է ու անթաքույց»։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետական հեղաշրջման մասին էր»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
412:30
«Բացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելը»․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)
3212:18
«Փաշինյանն ինքն էլ զարմացած է՝ այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»․ Քրիստինե Վարդանյան
3812:00
«Ինչ էլ ձեռնարկեն՝ մենք ամեն ինչի պատրաստ ենք»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
4811:54
«Այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, ավարտվել է աղետով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5011:42
«Եթե ՌԴ-ն լիներ երաշխավոր, կողմ կքվեարկեի՞ք ԹՐԻՓՓ-ին»․ լրագրողը՝ Տիգրան Աբրահամյանին (տեսանյութ)
5311:30
««Գաղտնի պլանը» ԵԱՏՄ և ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:24
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4811:06