Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել
113
Այսօր, 09:01

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում բիզնես-ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով օդանավում գտնվող 9 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը մեկնել էր Թեքսաս նահանգի Օսթին քաղաքից և ուղևորվում էր Բահամյան կղզիներ։
Դեպքի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում է Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։
CNN-ի հաղորդմամբ՝ վթարից առաջ ինքնաթիռը մեկ րոպեում 27 հազար ֆուտով (մոտ 8,2 հազար մետր) իջել է, որից հետո թռիչքի հետագծման տվյալների փոխանցումը դադարել է։
Հեռուստաալիքը, հղում կատարելով WPBF-ի տեսանյութին, նշում է, որ ընկնելու ժամանակ ինքնաթիռը բախվել է ճանապարհին։