«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան

«Այն, ինչ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվում է, հասկանում ենք, որ կարող է բոլորիս հետ լինել, հատկապես մեզ հետ։ Բայց այս պայքարն ունեցվածքի մասին չէ, ինչ-որ բան ավել ունենալու մասին չէ, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե «մտավախություն չունե՞ք, որ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, կարող է նաև ձեզ հետ կատարվել»։
«2018թ․ հետո մեր կյանքը շատ ուրիշ ռեժիմի մեջ է, շատ բաների մասին մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, սրտաճմլիկ չենք ներկայացնում, բայց շատ հստակ ճնշում կա։ Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը մտել է։ ՊԵԿ ծառայողները՝ իրենց ամբողջ հանդերձանքով, նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներն են մտել։ Ոչ մի բան չեն հայտնաբերել, ավելի շատ՝ աչք վախեցնելու գործողություն է եղել»,- ասաց պատգամավորը։

«ՀՀ-ի ընդդիմադիր դաշտը հետապնդվում է ռուսամետ լինելու մեղադրանքով, իսկ ՌԴ-ն չի օգնում իր հայ գործընկերներին»․ Նաիրի Հոխիկյան
1020:24
«Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է»․ Լիլիթ Գալստյան
2320:00
«Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանեն կալանքի»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5719:06
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար»․ Արմեն Աշոտյան
5318:48
«Մեզ նոր արհավիրք է սպասվում՝ նոր Սահմանադրությամբ ու ադրբեջանցիների պահանջով»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6218:24
«Հեղափոխությունը բեսամթ թափ է հավաքել»․ Ոսկան Սարգսյան
7217:54
«ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան»․ Լիա Սարգսյան
7317:36
«Խաղաղություն չկա, կա որոշում՝ ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները»․ Տաթևիկ Հայրապետյան
6617:24