«Ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ իմ գործունեությունը»․ Էդգար Ղազարյան

54
Այսօր, 13:00
«Քննարկվե՞լ է ձեր մանդատ վայր դնելու հարցը»,- լրագրողները հետաքրքրվեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանից։ «Նման հարց չի քննարկվել»,- պատասխանեց նա։
«Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ և ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ինքն իր մեջ քննարկել է անկախ պատգամավոր դառնալու հարց, Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Ինչի՞ համար, ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ իմ գործունեությունը»։ Իսկ ԱԺ դահլիճում իր տեղը փոխելու հարցի հետ կապված նշեց․ «Դա տեխնիկական, կազմակերպական հարց է, որը վաղուց էր քննարկվում»։

«Որպես խմբակցության ղեկավար՝ այս թեմային անդրադառնալո՞ւ եք»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
1513:48
«Ինքը հայ ա, ես չեմ ուզում իրեն ատել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3913:42
«Իրանը շարունակում է միջնորդների միջոցով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ»․ Թաիլանդում Իրանի դեսպան
7813:30
«Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք»․ Գագիկ Ծառուկյան
4413:30
«Պարոն Ղազարյանը սբխեչի ուլ չի, որ բերենք, ստեղ մորթենք». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5713:18
«ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղան ա՞». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5613:06
«Ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ իմ գործունեությունը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5413:00
«Արդեն ութ տարի Հայաստանը քաղաքական կրկեսի են վերածել»․ Արսեն Նիկողոսյան
5812:30