Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Պարոն Ղազարյանը սբխեչի ուլ չի, որ բերենք, ստեղ մորթենք». Ռուբեն Ռուբինյան

«Պարոն Ղազարյանը սբխեչի ուլ չի, որ բերենք, ստեղ մորթենք». Ռուբեն Ռուբինյան
60
Այսօր, 13:18

«Գոյություն ունի էսպիսի մի սիլլոգիզմ. եթե սրիկան վիրավորանք ա, ապա Էդգար Ղազարյանը պիտի ներողություն խնդրի, եթե վիրավորանք չի, ապա լրիվ նորմալ ա, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանեն սրիկա: Դա սիլլոգիզմ ա, որն առաջարկում եմ կոտրել»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով. «Նախ, ձեզնից ոչ մեկը չի առաջարկում բերել, զոհ անել. փառք Աստծո, պարոն Ղազարյանը սբխեչի ուլ չի, որ բերենք, ստեղ մորթենք, բայց առաջարկվում ա՝ անել պարզ բան. հնչել ա՞ վիրավորանք, թող ներողություն խնդրի»:

Ավելի վաղ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանն ասել էր. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղան ա, ինչ ա: Զոհասեղան ա՞»: