«Երեկվա դեպքի հետ կապված խոսակցություն եղե՞լ է Նարեկ Կարապետյանի հետ»․ հարց՝ Էդգար Ղազարյանին

«Երեկ հեռացաք նիստից, արդյո՞ք դեպքի հետ կապված խոսակցություն եղել է Նարեկ Կարապետյանի հետ»,- լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Երեկ ես ուղղակի պլանավորած հանդիպում ունեի, դրա համար շուտ դուրս եկա և այսօր նորից բարեխղճորեն, ինչպես միշտ, եկել եմ իմ պարտականությունները կատարելու։ Մնացած որևէ բան տեղի չի ունեցել»,- ի պատասխան ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում ՔՊ-ական պատգամավորներին մեղադրել էր պատերազմի և զոհերի հաշվին իշխանություն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ՝ նշելով, որ «զինվորների կյանքը փորձում են սրիկայաբար շահագործել», ինչից հետո իրավիճակը լարվել էր դահլիճում։ Ռուբինյանն ասել էր՝ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի: Այսօր, երբ ԱԺ նախագահը խմբակցության ղեկավարին հարցրել էր՝ ասելիք ունե՞ք, Նարեկ Կարապետյանն արձագանքել էր՝ ոչ:

«Երեկվա դեպքի հետ կապված խոսակցություն եղե՞լ է Նարեկ Կարապետյանի հետ»․ հարց՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
3011:18
«Ձեր շարքերում կա մարդ, ով գրել էր՝ թունելը փակում են, որ Տավուշում հողերը տան ու մեր զորքը չկարողանա հասնել օգնության». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
2811:12
«Այս պատկերի պատասխանատուն սրիկա չէ՞»․ Նաիրա Մարգարյան
3710:54
«Համագործակցե՞լ եք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ». Հայկ Ֆարմանյանը՝ Բաբկեն Թունյանին (տեսանյութ)
4310:48
«ԱԺ ընտրությունների արդյունքներն առաջացրեցին նոր մարտահրավերներ»․ Անդրանիկ Թևանյան
4410:30
«Ասելիք ունե՞ք», «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում». Ռուբեն Ռուբինյանի ու Էդգար Ղազարյանի հարցուպատասխանը (տեսանյութ)
3710:24
Էդգար Ղազարյանը փոխեց իր տեղը ԱԺ դահլիճում (տեսանյութ)
5510:18
«Հույս ունեմ՝ կլինի արձագանք երեկվա միջադեպին». Ռուբեն Ռուբինյան
5310:12