Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Այս պատկերի պատասխանատուն սրիկա չէ՞»․ Նաիրա Մարգարյան

«Այս պատկերի պատասխանատուն սրիկա չէ՞»․ Նաիրա Մարգարյան
40
Այսօր, 10:54

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տղաների մասունքներն էին՝ անարգված, գետնին շպրտված, ու դրա համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր։ Մոռացության եք ուզում տալ տղաների հիշատակը՝ դա սրիկայությո՞ւն չէ։ Ինչո՞ւ եք ցնցվում «սրիկայություն» բառից։ Ճիշտը միշտ ցավոտ է լսել։ Դուք հենց սրիկա եք ծնվել, որ համաձայնվում եք ազգակործան բոլոր օրակարգերին։
Այս պատկերի, այս վիճակի պատասխանատուն սրիկա չէ՞»։

Աղբյուրը`   Նաիրա Մարգարյան