Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Երբեմն թվում է՝ «Քանդենք պետությունը» կուսակցությունը կուզեր, որ Արցախից ոչ մի հայ չլիներ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Երբեմն թվում է՝ «Քանդենք պետությունը» կուսակցությունը կուզեր, որ Արցախից ոչ մի հայ չլիներ»․ Տաթևիկ Հայրապետյան
44
Այսօր, 13:42

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբեմն թվում է, որ «Քանդենք պետությունը» կուսակցությունը կուզեր, որ Արցախից ոչ մի հայ չլիներ, կապ չունի՝ ինչ կլիներ նրանց հետ։ Չէին լինի Արցախի հայերը, չէին լինի՝ անհարմար հարցերը։ Դրա համար էլ հնչում են այն հակամարդկային հարցերը, թե «ինչու չես զոհվել, համբալ» կամ նմանատիպ այլ ձևակերպումներ։ Դրանք նյարդային պոռթկումներ չեն, դրանք լավագույնս արտահայտում են այդ քաղաքական թիմի հակամարդկային ցանկությունները։
Ես հաճախ եմ գրում, որ այս հարցը վաղուց քաղաքական ընտրություն չէ, սա քաղաքակրթական ու բարոյական ընտրություն է..»։.