Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ովքե՞ր են փորձում մեր ՀԱՍ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին

«Ովքե՞ր են փորձում մեր ՀԱՍ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
37
Այսօր, 11:30

«Կառավարության հնգամյա ծրագրում եկեղեցու բարենորոգման անհրաժեշտությունը ներկայացվում է հոգևոր անվտանգության ապահովման և արտաքին ուժերի կողմից ՀԱՍԵ-ն հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու փորձերը բացառելու նպատակով։ Արտաքին ուժերը ովքե՞ր են և ովքե՞ր են փորձում մեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։ «Կոնկրետ անուններ չեմ կարող ասել, բայց ինձ թվում է՝ մեր քաղաքացիները շատ լավ գիտեն, թե որ երկրի կամ երկրների մասին է խոսքը, բոլորը գիտեն այդ մասին, իսկ հիմնավորումը՝ Եզրաս սրբազանի ԿԳԲ-ի հավաքագրման տոմսն է»,- պատասխանեց Ալեքսանյանը։
«Կաթողիկոսի վերաբերյալ նման հստակ տեղեկություններ իշխանությունն ունի՞, որ նման աղմկահարույց ձևակերպում է արել կառավարության 5-ամյա ծրագրի մեջ և ապացույցը որն է, որ ինքը չի ուզում Փաշինյանը լինի իշխանության, ձեր քաղաքական թիմին չի սիրում, դա՞ է»,-շարունակեց լրագրող»։ «Չէ, միայն դա չէ, մնացածն առաջիկայում կներկայացնենք։ Իսկ ձեր նշած անձի՝ նույն ինքը Կտրիճ Ներսիսյանի գործողությունները տեսնելով կարող ենք հանգել այն եզրակացության, որ դա առավել քան ճշմարիտ է»,- նշեց ՔՊ-ականը։

«Ովքե՞ր են փորձում մեր ՀԱՍ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին