«Նախորդ ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, այս ծրագիրը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք 2021 թվականի ընտրություններին մուտք գործեցինք միջին վիճակագրական «Քաղաքացիական պայմանագիր» / «Դաշնակցական» գաղափարախոսությամբ, մեր նախընտրական ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին․ Երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական մի բան․․․ Մարդիկ մեզ պարտադրեցին վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը և հայեցակարգը։ Դա, իհարկե, տեղի չի ունենում մի օրում․․․»,- այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա ծրագիրը։
«Կառավարության նախորդ ծրագիրը եղել է հիբրիդային՝ ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից՝ հին բովանդակությունն է տեղ գտել այնտեղ։ Կառավարության այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա։ Եվ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում»։

«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
3319:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
10818:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
7416:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
7016:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
9114:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
24812:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
10610:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
12410:24