Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«ՔՊ-ն ԱԺ նիստը վերածեց արցախատյացության և անառողջ ինտրիգների քննարկման»․ Տիգրան Աբրահամյան

«ՔՊ-ն ԱԺ նիստը վերածեց արցախատյացության և անառողջ ինտրիգների քննարկման»․ Տիգրան Աբրահամյան
47
Այսօր, 10:00

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՔՊ-ն ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության, կնոջը թիրախավորելու և անառողջ ինտրիգների քննարկման։
Հատկանշական է, որ նկարագրված հարձակումը տեղի էր ունենում ոչ միայն բուն ԱԺ-ում, այլև դրա պատերից դուրս՝ համացանցում կազմակերպված ակտիվ խմբերի միջոցով։
Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած, արցախցիների բռնագաղթին նպաստած, մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամություն հրահրած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանն ու անարժանապատիվ կյանքին»։