«Փոխվում են 3 նախարարությունների անունները»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ անդրադարձավ երեք նախարարությունների անվանումների փոփոխության մասին նախագծին։
Առաջին փոփոխությունը վերաբերում է արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ Փաշինյանի խոսքով՝ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը, սակայն ՀՀ ԱԳՆ-ի դեպքում այդպես չէ։ «Երրորդ Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, եթե չչափազանցենք, ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ․․Տնտեսական օրակարգերի սպասարկումն այս համատեքստում չի ստացվել, մինչդեռ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների ամենօրյա աշխատանքի օրակարգում»,- նշեց Փաշինյանը։
Մյուս փոփոխության համաձայն՝ ԲՏԱՆ-ը կվերանվանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Փաշինյանի դիտարկմամբ՝ ԱԲ-ն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ուստի պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենալ։ «Նախարարությունում կձևավորվի նաև ԱԲ գրասենյակ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քանի որ ԱԲ-ն զարգանալու է, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման ու արտադրության մասին պատկերացումները ևս պետք է վերանայել՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում ձևավորվող նոր միջավայրին, քանի որ սուպերհամակարգչային կենտրոնները մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են ծախսում։
Երրորդ փոփոխության համաձայն՝ ԱՍՀՆ-ն կվերանվանվի աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցության մոդելը պետք է լինի «կրթություն-աշխատանք-մասնագիտական կարողությունների զարգացում-առողջ ապրելակերպ-աշխատանքային վաստակ։

«Փոխվում են 3 նախարարությունների անունները»․ Նիկոլ Փաշինյան
3512:24
«Եթե չընտրեն Լիլիթ Գալստյանին, նշանակում է՝ չեն ուզում հանձնաժողովի ղեկավարը լինի ընդդիմադիր ներկայացուցիչ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
3612:12
«Կառավարության ծրագրի մաս է նաև նոր Սահմանադրության նախագիծը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3712:06
«Նախորդ ծրագրում գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, այս ծրագիրը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5811:54
«Նորմալ երկրում ՊՆ-ն կամ ԳՇ պետը հրաժարական տված կլինեին, սակայն Հայաստանը նորմալ երկիր չէ»․ Ոսկան Սարգսյան
4111:48
«Ովքե՞ր են փորձում մեր ՀԱՍ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
5111:30
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4711:06
««Պիսկեմ» Սուրիկի ղեկավարած ոլորտում բառդակը շարունակվում է»․ Գագիկ Համբարյան
5710:36