«Հետագան ցույց կտա՝ ՀՀ դատական համակարգը մաս կկազմի՞ այս քաղաքական ծրագրի, թե՞ ոչ»․ Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների ծրագրում ամրագրված է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար՝ Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը պետք է դիտարկել այս քաղաքական ծրագրի իրականացման համատեքստում:
Հետագան ցույց կտա, թե Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, որը վաղուց ի վեր դադարել է հանդիսանալ դատական իշխանություն, արդյոք կկազմի այս՝ ոչ լեգիտիմ իշխանության կողմից մշակված քաղաքական ծրագրի մաս, թե ոչ:
Հասարակության մեծամասնության կարծիքն այլևս չարտահայտող այս իշխանության (49 %-անոց ընտրական կլեպտոկրատիայի) տրամաբանությունը և հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Վեհափառին քրեական հանցանքի մեջ մեղավոր ճանաչելով և նրան դատվածության պիտակը վերագրելով՝ այս անգամ կհաջողվի ապահովել նրա հեռացումը»:

Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին
116:54
«Հետագան ցույց կտա՝ ՀՀ դատական համակարգը մաս կկազմի՞ այս քաղաքական ծրագրի, թե՞ ոչ»․ Արթուր Ղամբարյան
1816:30
«ՌՈ պետի որդին, Մասիսի ՄՌՈւ-ի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում»․ Լիա Սարգսյան (լուսանկար)
3416:18
«Նույն բանն ինքն անելու է Երևանում գտնվող տարածքների հետ կապված»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
5415:36
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Վանիկ Ավետիսյանը
5615:06
«Մաֆիոզ կապերով ինչ հարց ուզել, լուծել են․ երբ ասում են՝ գույք խլել, միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5814:42
«Ես հարգանք ունեմ թե՛ ՌԴ-ում, թե՛ ՀՀ- ում, թող իրենք մտածեն, որ իրենց տներում հարգանք չունեն»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6514:24
«Քարտեզներ կան, որոնցով Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8814:18