2026թ․ ընթացքում անչափահասների նկատմամբ կատարվել է 1.041 հանցագործություն

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ Քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ (2025-ին՝ 1.011), որից 567-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 474-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:
1.041 քրեական վարույթից 85-ը՝ 93 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2025-ին՝ 53 վարույթ՝ 51 անձի վերաբերյալ), 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2025-ին՝ 0), 185-ը կարճվել է (2025-ին՝ 316), որից 167-ը՝ ռեաբիլիտացնող (2025-ին՝ 269), իսկ 18-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 47), 37-ը՝ միացվել է (2025-ին՝ 41), 11 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 23), 43-ը հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 24), 678-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 554):
Դատարան ուղարկված 85 վարույթից 1-ը քննվել է սպանության, 4-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ապօրինի ազատությունից զրկելու, 16-ը՝ ֆիզիկական ներգործության, 32-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, 2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 93 մեղադրյալից 20-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 4-ը՝ խնամակալ/հոգաբարձու, 3-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 66-ը՝ այլ անձինք:
Դատարան ուղարկված վարույթներով 94 տուժողից 43-ը եղել են մինչև 12, 13-ը՝ 13-14, 27-ը՝ 15-16, 11-ը՝ 17-18 տարեկան»:

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
5321:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
14721:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8120:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14720:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
16619:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12418:36