Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին

«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին
37
Այսօր, 17:12

«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր այդ 3 թեկնածուներին չեք քվեարկել»,- լրագրողը հարցն ուղղեց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանին։
«Մեր որոշումը կայացրել ենք խմբակցության նիստի ընթացքում, խմբակցությունը միակարծիք չի եղել, բայց վերջում բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել յուրաքանչյուր թեկնածուի մասով, թե որ թեկնածուի համար ենք բավարար քվեներ ապահովելու, որին ոչ»,- նշեց Հակոբյանը։ «Հիմնականում հիմնավորումները կապված են եղել օրինակ պարոն ֆարմանյանի դեպքում իր պատասխանները մեզ վստահություն չեն ներշնչել, պարոն Ղազինյանի դեպքում հաշվի առնվել այն, որ նա անցնում է ընտրակաշառքի գործով, հարգելով անմեղության կանխավարկածը՝ այդպիսի կասկածները դեռ փարատված չեն դատարանի որոշմամբ, Արեգա Հովսեփյանը չի փարատել մեր կասկածները, որ չի գնում այդ հանձնաժողովը՝ նպաստելու ՀՀ-ի եվրոինտերգրմանը»,- մանրամասնեք ՔՊ խմբակցության քարտուղարը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվերակությունն էր, որի արդյուքներով «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրված 3 թեկնածուները չեն ընտրվել։

«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկել»․ հարց Վոլոդյա Հակոբյանին