Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Այս գործը պետք է կարճված լիներ վաղուց»․ Ավետիք Չալաբյան

«Այս գործը պետք է կարճված լիներ վաղուց»․ Ավետիք Չալաբյան
39
Այսօր, 15:06

«Այս գործը պետք է կարճված լիներ վաղուց, որովհետև նկարագրական մասի և եզրակացության միջև ոչ մի տրամաբանական կապ գոյություն չունի»,- դատական նիստին իր խոսքում ասաց «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Այս 2 ամիսը, որ ես անց եմ կացրել անազատության մեջ, ինձ հիմք է տալիս եզրակացնել, որ այս գործը նախաձեռնվել է 2 նպատակով՝ խափանել իմ քաղաքական գործունեությունը և երկրորդ՝ որոշակի թեթև խոշտանգում իրականացնելու, որովհետև այդ բանտի պայմաններում կյանքը խոշտանգում է»,- շարունակեց Չալաբյանը։

Արդեն հայտնել էինք, որ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից ազատ կարձակվի: Կալանքը վերացվել է: