«Արդյո՞ք քարոզչական ակտիվությունը փոխարինում է իրական արդյունքներին»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյո՞ք քարոզչական ակտիվությունը փոխարինում է իրական արդյունքներին։
Վերջին օրերին նկատվում է ՊՆ-ի քարոզչական նյութերի ակնհայտ ակտիվություն։ Ենթադրելի է, որ այս ակտիվության նպատակներից մեկը հասարակության մեջ ձևավորված դժգոհության ալիքը մեղմելն է։ Վերջին շրջանում բանակում հաճախակի դարձած ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը լուրջ հարցեր են առաջացրել, իսկ դրանց լուծման մասին արվող հայտարարություններն ու դրանց շուրջ ստեղծվող տեղեկատվական աղմուկը, կարծես, ավելի շատ նոր հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։
Եթե տարբեր հրապարակումներից զտենք քարոզչական բաղադրիչը, մնում է ամենակարևորը՝ ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել։
Որո՞նք են այն համակարգային փոփոխությունները, որոնք արդեն իսկ նվազեցրել են զինծառայողների կյանքի և առողջության համար առկա ռիսկերը։ Ի՞նչ է փոխվել զորամասերում։ Ի՞նչ է փոխվել հրամանատարական մշակույթում։ Որքա՞ն արդյունավետ են գործում վերահսկողության մեխանիզմները, և ամենակարևորը՝ ի՞նչ պատասխաններ են ստացել այն ընտանիքները, որոնք բանակում կորցրել են իրենց որդիներին։
Հասարակությունը կարող է լսել բազմաթիվ հայտարարություններ, տեսնել տասնյակ տեսանյութեր ու լուսանկարներ, բայց վերջնական գնահատականը տալու է ոչ թե հրապարակումների քանակին, այլ արդյունքին»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06