Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Երկուսն էլ նույն ուղղությամբ են աշխատում»․ Անդրանիկ Թևանյան

«Երկուսն էլ նույն ուղղությամբ են աշխատում»․ Անդրանիկ Թևանյան
43
Այսօր, 12:48

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից․ ««Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան»
Ալիևը խոսում է Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու մասին և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։
Նիկոլ Փ-ն խոսում է 3-րդ հանրապետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը 4-րդ հանրապետության վերածելու մասին և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։
Ալիևը Երևանին «Էրիվան» է ասում, Նիկոլ Փ-ն դեռ՝ ոչ։ Այս պահին մեր այլ բնակավայրերի մասով են նույն կերպ արտահայտվում։ Երկուսն էլ այն համոզման են, որ Տիգրանաշենը՝ Քյա՜րք է։ Երկուսն էլ նույն ուղղությամբ են աշխատում։
Քաղաքացի Նիկոլ Փ-ն այնպիսի էնտուզիազմով ու ադրբեջանական ճիշտ առոգանությամբ է արտասանում տեղանուններն ադրբեջանական տարբերակով, ինչպիսի էնտուզիազմով, որ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում արտասանեց՝ «Ղարաբաղը Ադրբեջա՜ն է»։
Պետական դավաճանությունը հենց այսպիսի պոզեր և պոչեր է ունենում»։