Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Իրենք ինձ համար գոյություն չունեն»․ Բագրատ Սրբազան

«Իրենք ինձ համար գոյություն չունեն»․ Բագրատ Սրբազան
50
Այսօր, 13:12

«Տիրադավ անունը ստացած ճամբարի անդամներից կան մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ հետ լավ հարաբերություններ են ունեցել․ փորձե՞լ են ձեզ հետ կապ հաստատել, իրենք ներում ունե՞ն»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին։

«Մեր գոյությունը, իմ գոյությունն իրենց ինքնության ինքնասպանությունն է»,- ի պատասխան ասաց Սրբազանը և շարունակեց․ «Այդ անվանումը ստացած մարդիկ, հոգևորականները, որոնց հետ միասին ճանապարհ ենք անցել, աղ ու հաց ենք բաժանել, սուրբ խորանի առաջ ենք կանգնել, հաղորդություն ենք ստացել, թաքնվել են, երբեք չեն խոսել, որ իրենց հայրենիքը հանձնված է, որ Գանձասար, Ամարաս, Դադիվանք այլևս իրենք չեն կարող գնալ...»։ Նրա խոսքով՝ ներողն Աստվածն է՝ իր ողորմությամբ. «Ինձ համար իրենք գոյություն չունեն ուղղակի։ Ամենայն հայոց հայրապետը շատ լայնախոհ է, Աստված էլ շատ ողորմած է»,- հավելեց Սրբազանը։

«Իրենք ինձ համար գոյություն չունեն»․ Բագրատ Սրբազան