«Աղբահանության աշխատակիցները փոխանակ աղբամանները դատարկեն մեքենան, հակառակն են արել»․ Կարինե Թորոսյան

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ ««ՈՒՂՂԱԿԻ ԱՊՇԱԾ ԵՄ․․․ Ո՞ւր ենք հասել»
Դավթաշեն վարչական շրջան․
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է մեր քաղաքի մեծ մասը խեղդվում աղբի մեջ, չնայած նրան, որ բյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում։ Օրեր առաջ գիշերը, Դավթաշեն 2-րդ թաղամասում՝ դեպի Զովունի գնացող ճանապարհին տեղի ունեցածը պարզապես դուրս է տրամաբանության և առողջ մտքի սահմաններից։
Աղբահանության աշխատակիցները եկել են աղբը տանելու, բայց փոխանակ աղբամանները դատարկեն մեքենան․․․ հակառակն են արել։ Աղբամանի պարունակությունը դատարկել են գետնին, ավելին՝ իրենց մեքենայից էլ լրացուցիչ աղբի պարկեր են ավելացրել վրան։
Իսկ երբ բնակիչներն ու ականատեսները զարմացած հարցրել են՝ «Այս ի՞նչ եք անում», ստացել են լկտի ու անպատասխանատու պատասխան․
«Լավ ենք անում, ում ու որտեղ ուզում եք՝ բողոքեք»։
Սա ի՞նչ վերաբերմունք է սեփական քաղաքի ու բնակիչների նկատմամբ։
Աղբահանության ծառայությունը, թերևս, քաղաքապետարանի այն եզակի կառույցներից էր, որի աշխատանքը տեսանելի էր և քիչ թե շատ գնահատված։ Հիմա ի՞նչ է ստացվում․
1․ Կա՛մ այս կառույցն արմատապես փոխել է իր աշխատելաոճն ու որակը,
2․ Կա՛մ էլ սա միտումնավոր արվող մարտավարություն է՝ գործող իշխանության նկատմամբ դժգոհություն և անվստահության մթնոլորտ ձևավորելու համար։
Եթե սա աշխատանքի կազմակերպման անկարողություն չէ, ապա բացահայտ անհարգալից վերաբերմունք է երևանցու հանդեպ։ Պահանջում ենք պատկան մարմինների և Երևանի քաղաքապետարանի անհապաղ արձագանքն ու համապատասխան պատիժը նման «աշխատողների» նկատմամբ»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06