«Ռուսական զորքերը հեռացնելուց հետո իրավաբանորեն վերանալու է նաև հայ-թուրքական սահմանը»․ Էդգար Ղազարյան

«Դա հարաբերությունների զարգացման մասին հանդիպում չէր, այլ ճիշտ հակառակը։ Չի կարող հարաբերությունների մասին խոսք լինել՝ Փաշինյանի նման տրամադրվածության պայմաններում»,- լրագրողների հետ զրույցում խոսելով երեկ կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից՝ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին Պուտինի հայտարարությունը՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է․ «Ռուսաստանը այս պահին ՀՀ-ում ունի 2 ստացիոնար ռազմական ներկայություն, 102--րդ ռազմաբազայից բացի՝ նաև անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերն են, որոնց գործունեությունը կարգավորվում է հայ-ռուսական միջազգային պայմանագրով։ Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ պետական սահմանի մասին առանձին համաձայնագիր չունի, ռուսական զորքերն այստեղից հեռացնելուց և այդ պայմանագիրը չեղարկելուց հետո իրավաբանորեն վերանալու է նաև հայ-թուրքական սահմանը, որը չափազանց մեծ վտանգ է թուրքական ռազմական ներկայության, սահմանի տեղաշարժը Հայաստանի տարածքում իրականացնելու իմաստով։ Փաշինյանի հիմնական նպատակներից մեկն էլ հենց դա է»։

«Արմենի հայրենիքն իր ղեկավարը հռչակել է Ադրբեջան»․ Տիգրան Աբրահամյան
1110:00
«Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է»․ լրագրողը՝ Քրիստիննե Գրիգորյանին (տեսանյութ)
3009:42
«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2809:36
Լավրովը ժամանել է Նյու Յորք (տեսանյութ)
6509:24
«Իրանի ռմբակոծումը չի հանգեցնի երկրում իշխանափոխության»․ Մակրոն
10109:19
«TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5009:12
«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
10103:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուարդ Շարմազանով
11801:06