«Ես սրտի օլիգարխ չունեմ»․ Նիկոլ Փաշինյան

«Շնորհավորում եմ, ըստ մամուլի տեղեկությունների՝ «Հրազդան ցեմենտ»-ը ևս անցավ ժողովրդին, ասինքն՝ ձեր սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, Հովիկ Աբրահամյանի տան նման»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է՝ արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի։ Ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»։
«Չգիտեմ՝ դուք եք այդ տպավորությունը ստեղծո՞ւմ, թե՞ ինքը՝ ձեր միջոցով, բայց թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի՝ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ զարմանում է, երբ ամեն անգամ այդպիսի հրապարակում է լինում, Նարեկ Նալբանդյանը ինչո՞ւ չի հերքում, և դա նյարդայնացնում է։

«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
4600:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
9700:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
68Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
84Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
98Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
100Երեկ, 17:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
130Երեկ, 17:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
98Երեկ, 17:06