«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան

Արցախցի Ազատ Ադամյանը գրել է. «Ուղիղ երեք տարի առաջ ես ու իմ ընկեր Մխիթարը, վառելիքի պակասի պատճառով, իմ ձիով ռազմամթերք էինք տեղափոխում այն տղաների համար, ովքեր փախչելու փոխարեն ստիպում էին թշնամուն լռել։
Այս տեսանյութից ընդամենը մի քանի ժամ անց իմացանք, որ պատերազմը դադարեցրել են։
Այդ օրը, այդ լուրից հետո, զոհվեցին բոլորը՝ բոլոր նրանք, ովքեր արդեն մի քանի անգամ իրենց կյանքը դրել էին պատերազմի զոհասեղանին։
Հետո շատերին պարզապես անվանեցին «փախած»։
Բայց մենք չպետք է մոռանանք նրանց, ովքեր մինչև վերջին պահը մնացին իրենց դիրքերում՝ այնտեղ, որտեղ իրենց կարիքն ամենաշատն էր զգացվում։
Նրանք միշտ մնալու են՝ որպես մարդիկ, ովքեր այդպես էլ չլքեցին իրենց ընկերներին։
Հիշել՝ նշանակում է չթողնել, որ նրանց վերջին օրերը վերագրվեն պարտությամբ։
Փառք նահատակներին։ Փառք այն մարդկանց, ովքեր արեցին ամեն հնարավոր բան այս աղետից խուսափելու համար»։

Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
13522:43
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
7822:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
8921:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
18620:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
9120:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
14119:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11317:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11916:12