«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան

«Մեզ տարան ու տանում են այսքան ագրեսիաների, որ մենք քարանանք, կարկամենք ու թույլ տանք, որ մեզ հետ կատարվի այն, ինչ կատարվում է։ Մենք պոստ տրավմատիկ սթրեսի մեջ ենք»,- «Դասեր» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ խաղաղություն չկա ու չի կարող լինել։ «Խաղաղությունը, որպես կանոն, խարսխված է լինում որոշակի արդար լուծման վրա։ Ակնհայտ է, որ այն մոդելը, որը հրամցնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա արևմտյան դոնորները, անարդար է։ Անարդար է, ինչ մեզ հետ կատարվում է։ Բացի դրանից, խաղաղությունը ենթադրում է անվտանգություն։ Խաղաղությունն անվտանգության հետևանք է։ Երրորդ սկզբունքը կայունությունն է։
Երաշխավորությունը չի կարելի կապել երրորդ երկրների հետ։ Սա շատ լավ օգտագործում են նիկոլենք։ Երաշխավորության մասին իմ ասածը վերաբերում է միջազգային ինստիտուտներին։
Երկար տարիներ այս տարածաշրջանում եղել է ռուսական պրոտեկտորատ։ Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը։ Եթե դու ընդամենը փորձում ես խաբել աշխարհագրությանը և պատմությանը, ո՞ւր մնաց ինքնիշխանությունը։ Այն բոլոր պետություններն ու ժողովուրդները, ովքեր փորձում են խաբել աշխարհագրությանը և պատմությանը, անպայման պատժվում են։ Գեոպոլիտիկա կա, և այն ոչ մի տեղ չի անհետացել…
Սա խաղաղություն չէ, սա կապիտուլյացիա 2.0 է, որը մեզ հրամցվում է խաղաղության տեղ։ Խաղաղություն լինում է, երբ երկու ժողովուրդների մեջ կա հաշտեցում և միմյանց կարմիր գծերի պահպանում և հարգում։ Երբ Հաջիևը դիվանագետներին տանում է Արցախ ու ձեռքի հետ բեմադրում մուլյաժ-շոու, սա հաշտեցման, խաղաղության մասին չէ»։

Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
13522:43
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
7822:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
8921:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
18620:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
9120:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
14119:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11317:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11916:12