«Նիկոլյան Հայաստանի մեծահարուստ մուրացկանների խրախճանքը՝ «ժանտախտի» ժամանակ»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլյան Հայաստանի մեծահարուստ մուրացկանների խրախճանքը «ժանտախտի» ժամանակ.
Բաց աղբյուրների տվյալներով՝ կառավարությունը պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ 1.327 միլիարդ դրամ է (մոտ 3.5 միլիարդ դոլար) հատկացնել անկախության 35-ամյակին նվիրված համապետական միջոցառումների համար։ Այդ գումարից 1.031 միլիարդ դրամը միայն հատկացվել է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք գլխավոր մեծ համերգի կազմակերպմանը, որի շրջանակներում էլ ֆինանսավորվում է ողջ տեխնիկական բեմադրությունը, «Հազարան բլբուլ» մշակութային շոուն և բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Սիմֆոնիկ նվագախմբի, Չեքիջյանի անվան երգչախմբի ու էստրադային այլ արտիստների համատեղ ելույթը։ Միայն Թաթային 20 մլն են հատկացնում, սա հատկապես գրում եմ, որ մյուս նվագախմբերը, երգչախմբերը և այլ արժանավոր արտիստներ մի քիչ մտածելիք ունենան, թե ինչպես է պետությունը գնահատում, արժևորում հայկական մշակույթում և արվեստում իսկապես մեծ ներդրում ունեցածներին:
Փաստերն ենք արձանագրում ու հերթական անգամ հաստատում, որ օրվա իշխանությունը, աղքատության ու սոցիալական համատարած անարդարությունների ֆոնին, քաղաքացիների բերանը փակում է ճռճռան, շքեղ շոուներով, ոնց որ շան բերանը ոսկոր կշպրտեն, որ ձայնը կտրի մի որոշ ժամանակ. էս է ամբողջ իրական Հայաստանի ողբերգությունը:
Կերեք, խմեք, ուռեք, տրաքեք, որ չջոկեք, թե ոնց են հողը ոտքներիդ տակից մանրից տանում»:

Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
11022:43
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
6422:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
7621:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
16920:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
8820:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
13619:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11217:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11816:12