«Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը
Հավանաբար կհիշեք 2021-ի ամռանից աղմուկ հանած պատմությունը, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ինձ պատմել էր 2019-ին Գավառ քաղաքում Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ իր խոսակցության մասին։
Արցախը հանձնելու վերաբերյալ այդ խոսակցությունը մեծ աղմուկ հանեց, սկսվեց դատավարություն, ՀՀ ԱԱԾ-ն ապօրինի առգրավեց իմ հեռախոսը, եղան իմ նկատմամբ մեղադրանքներ իբր թե սուտ տեղեկություն տարածելու համար, անգամ դրա հետևանքով քրեական գործ հարուցվեց իմ դեմ, իսկ Լապշինը ամբողջովին հերքում էր այդ խոսակցության մասին՝ նշելով, թե այդպիսի բան չի եղել։
Մեր շատ հայրենակիցներ էլ գերադասում էին հավատալ հրեային։
Այսօր՝ 2026թ․ սեպտեմբերի 21-ին Լապշինը մի գրառման մեջ փաստացի խոստովանել է, որ ոչ միայն եղել է այդ խոսակցությունը, այլև Փաշինյանը իրեն դեռ 2019-ին ասել է Արցախի վերաբերյալ Ադրբեջանի հետ սպասվող իրադարձությունների մասին և նույնիսկ խորհուրդներ է տվել Լապշինին։ Ինքը՝ հրեա բլոգերը սխալ է հիշում միայն ամիսը։ 2019-ի ոչ թե նոյեմբերին, այլ մայիսի 11-ին։
Խոստովանության ամբողջ տեքստը կից նկարում է, որտեղ խոստովանության կողքին երևում է Լապշինի մի կեղծիք, ըստ որի, իբր ես այն ժամանակ ասել եմ, թե Արցախի հանձնումը պայմանավորվել են Լապշինն ու Փաշինյանը։
Այստեղ իհարկե, կասեինք՝ ձյուն գա խելքիդ, որ այդքան պարզամիտ ես։ Ո՞ր ուղեղ ունեցող մարդը նման բան կասեր կամ ո՞վ հիմա այդ ստին կհավատա։
Ես ասել եմ, որ Լապշինին ասվել է առաջիկա ծրագրերի մասին, և լավ կլինի, որ նա իր հարցերը լուծի Ադրբեջանի հետ կամ ուղղակի չգա Հայաստան։ Հիմա այս խեղկատակը այլ բան է տարածում, հետն էլ ասում է՝ իբր ես 2 մլն եմ վճարել Նիկոլ Փաշինյանի թիմին կամ նրա կողքի մարդկանց։ Հերթական հիմարություն։
Կարծում եմ, շատերի համար արդեն վերջնական պարզ է, թե ինչ եղավ այս 5 տարիներին, ու թե ինչպես այսքան ժամանակ կորցրեց մեր ժողովուրդը։ Իսկ ովքեր հիմար են, կարող են շարունակել մնալ իրենց հիմար կարծիքին»:

Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
11022:43
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
6422:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
7621:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
16920:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
8820:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
13619:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11217:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11816:12