«Խախտված են Անդրանիկ սարկավագի իրավունքները»․ Լևոն Բաղդասարյան

«Գաթա բենդ»-ի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տան կողքին բազմահարկ շենքի կառուցման պատճառով առաջացած խնդիրների առնչությամբ փաստաբաններն ասուլիս են հրավիրել։ «Տասնամյակներ առաջ Անդրանիկ սարկավագը ձեռք է բերել այս տունը, որտեղ նաև նրա ստուդիան է գտնվում, մի քանի տարի առաջ որոշվում է, որ այստեղ պետք է կառուցվի բազմաբնակարան շենք. 12 հարկանի շենը համարյա պատրաստ է։ Խնդրի հետ կապված դատական բազմաթիվ հայցեր են ներկայացվել, իսկ երկու ամիս առաջ միջնորդություն արվեց դատարանին և դատարանը կիրառեց հայցի ապահովում, այսինքն, դատարանն ուսումնասիրելով դատական վեջը գտավ, որ պետք է կասեցնել շինարարությունը։ Երկու ամսվա ընթացքում լիազոր մարմինը մատը մատին չի տալիս: Բազմաբնակարան շենքի կաուցման հետ կապված դիմել ենք նաև ՍԴ, որը գտել է, որ հակասահմանադրական են այն գործառույթները, որոնք այսօր շինարարության անվան տակ կատարվում են»,- ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Օրինական ուժ ստացած դատական ակտը անհապաղ ենթակա է կատարման, բայց ոչ մի մարմին մատը մատին չի տալիս: Պետական այն լիազոր մարմինը, որի հանցավոր անգործության պատճառով Անդրանիկ սարկավագը հասել է այս վիճակին՝, ենթակա է ամենախիստ պատժի։ Խախտված են պարոն Անդրանիկի իրավունքները»,- հավելեց փաստաբանը։

Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
11022:43
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
6422:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
7621:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
16920:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
8820:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
13619:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11217:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11816:12