«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան

«Մինչև Արցախի մեր հայրենակիցները կկարողանան իրացնել վերադարձի իրենց իրավունքը, որը որևէ կերպ չի կարող դիտվել պատերազմի առիթ և հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությանը աճ հրահրող ակտ, նրանք պետք է ՀՀ-ում ապրեն արժանապատիվ և նրանց սոցիալ-տնտեսական կարիքները պետք է պատշաճ կերպով բավարարվեն»,- ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Առաջնային խնդիրներից մեկը, որին մեր հայրենակիցներն առնչվում են՝ բնակապահովման խնդիրն է. գումարը, որը հատկացվում է, միգուցե բավարար է բազմանդամ ընտանիքների համար, բայց միջին վիճակագրական ընտանիքների համար այդ գումարը բավարար չէ։ Իմ համոզմամբ՝ արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը, երբ պետության միջոցներով կառուցվում են բնակարաններ, որոնք գնման իրավունքով տրվում են բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին, այսինքն մարդիկ որոշակի ժամանակ ապրելուց հետո կարող են գնել այն»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
11022:43
«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
6422:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
7621:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
16920:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
8820:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
13619:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11217:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11816:12