2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հասցրել է 2 անշարժ գույք ձեռք բերել։ «Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Պապիկյանի՝ ԿԿՀ ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2025 թվականի հայտարարագիրը։
«2025-ի սկզբում Պապիկյանն ունեցել է 4 անշարժ գույք, որոնցից 3-ը համատեղ սեփականություն են, իսկ 1-ը՝ միանձնյա (հողամասեր և բնակարան)։
Նույն տարվա ընթացքում Պապիկյանը ձեռք է բերել ավտոկայանատեղի Կենտրոն վարչական շրջանում՝ 11 միլիոն 881 հազար 200 դրամով, որը ևս համատեղ սեփականություն է։ Նա ձեռք է բերել նաև բնակարան Կենտրոն վարչական շրջանում՝ 69 միլիոն 408 հազար 979 դրամով (համատեղ սեփականություն)։ Սուրեն Պապիկյանը նաև 90 և ավելի օր փաստացի տիրապետել է հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տան՝ իր տնտեսական շինություններով։
Չնայած նրան, որ վերջինս ձեռք է բերել ավտոկայանատեղի, տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
ՊՆ նախարարը «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունում ունի հանձնված և վերադարձված փոխառություններ։ Տարվա սկզբում այդ փոխառության գումարը կազմել է 75 միլիոն 573 հազար 379 դրամ։ Ինչպես բազմիցս նշել է «Փաստինֆո»-ն, ՓԲ ընկերությունը պատկանում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանին և նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Ի դեպ, Կառավարությունն ընկերությանն ազատել էր ավելի քան 270.7 միլիոն դրամի մաքսատուրքից։
Նախորդ տարի ավելացել են նաև Պապիկյանի բանկային հաշիվների մնացորդները»,- գրել է լրատվամիջոցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
11516:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
13115:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
13115:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
8614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
14814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16112:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11709:36