«Նրա զրպարտչական բնույթի հաստատումները վարկաբեկում են ՀԱԵ-ն, վիրավորում հայ քրիստոնյաների արժանապատվությունը»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքական մարդու, այն էլ ԱԺ պատգամավորի խոսքը, հատկապես միջազգային լրջագույն հարթակում, հանրային, իրավական և քաղաքական բացառիկ պատասխանատվություն է ենթադրում և պարտադրում։
Ցավոք, քաղաքական մեծամասնությունը ներկայացնող Հ․ Գրիգորյանի պարագայում նրա խոսքի անպատասխանատվությունը դրդեց ԵԽԽՎ նիստը վարողին ընդհատել պատգամավորին և փորձել նրան վերադարձնել օրակարգ։
Այնուամենայնիվ, պատգամավորը հասցրեց մի քանի «գնահատականներ և հաստատումները» հրապարակայնացնել, որոնք խոցելի են և մերկապարանոց հատկապես մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և անմեղության կանխավարկածի տեսակետից։
Մասնավորապես՝
1. ԵԽԽՎ-իր պաշտոնական ելույթում Գրիգորյանը Կաթողիկոսի մասին հետևյալ հաստատումն արեց՝ նա «directly engaged in unlawful actions towards overthrowing the state of Armenia»՝ այսինքն՝ նա «ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված անօրինական գործողություններում»։
Հ․ Գրիգորյանը պետք է, որ իրազեկ լիներ, որ Վեհափառի նկատմամբ առաջադրված քրեական հետապնդման հոդվածը, որն ինքնին ամոթալի փաստ է և առերևույթ իրավական–վարչական հալածանք, ոչ թե պետությունը տապալելու մասին է, այլ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու։
Ուրեմն ի՞նչու է խեղաթյուրում կամ մոլորեցնում պատգամավորը։
2․ “His brother is an agent, an international agent, proven by facts, by documents of a ountry that—«Նրա եղբայրը միջազգային գործակալ է», շարունակում է Հ․ Գրիգորյանը։
Նախ, պատգամավորը պետք է, որ իմանար, որ «international agent» քրեաիրավական կատեգորիա գոյություն չունի։ Իսկ, եթե որևէ կոնկրետ երկիր նկատի ուներ, ապա այս հարցում էլ դատական փաստով կամ վճիռով հիմնավորված որևէ մեղադրական գոյություն չունի։
3.Սրբազանների մասով էլ նույքան մեկապարանոց են և մոլորեցնող նրա հայտարարությունները։ Թեև պատգամավորը հաստատում է, որ դատարանը պիտի հաստատի վճիռը, բայց չի զլանում հաստատել, որ
՛՛these criminal cases are about alleged terroristic acts against civilians՛՛ բառացիորեն՝ «այս քրեական գործերը ենթադրյալ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ են»։
Մինչդեռ պատգամավորը պետք է իմանար, որ նրանց/17 ամնեղներին/ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ահաբեկչության նախապատրաստություն», և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։
Այսինքն՝ ըստ մեղադրանքի նրանց վերագրվողը ոչ թե ահաբեկչություն է, այլ ահաբեկչություն կատարելու նախապատրաստություն։
Հիշենք, որ «ահաբեկիչներից» ոմանք ոչ միայն ազատության մեջ են, այլև բնականոն ծառայության մեջ են։
Տիկին Գրիգորյանը ԵԽԽՎ-ի միջազգային հարթակում ոչ թե մասնավոր անձ է, այլև Հայաստանի իշխանական/քաղաքական համակարգի ներկայացուցիչ, որի խոսքն ընկալվում է որպես պետության պաշտոնական քաղաքական դիրքորոշում։
Նրա հաստատումները ոչ թե սովորական դատողություններ են կամ անհաջող ձևակերպումներ, այլ անմեղության կանխավարկածի հետ անհամատեղելի, սահմանադրական և կոնվենցիոն պարտականություններ և իրավունքներ ոտնահարող հայտարարություններ, տվյալ պարագայում՝ բարձրաստիճան հոգևորականներին վարկաբեկող զրպարտչական բնույթի հաստատումներ, որոնք ոչ միայն միջազգայնորեն վարկաբեկում են և թիրախավորում Հայ Առաքելական եկեղեցին, այլև վիրավորում հարյուր հազարավոր հայ քրիստոնյաների արժանապատվությունն ու զգացումները։
Հիշեցնենք, որ եկեղեցին «բարենորոգելու» իշխանությունների նպատակադրումները հակասահմանադրական են և միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը»։

«Նրա զրպարտչական բնույթի հաստատումները վարկաբեկում են ՀԱԵ-ն, վիրավորում հայ քրիստոնյաների արժանապատվությունը»․ Լիլիթ Գալստյան
2900:18
«Իջևանի դենդրոպարկից խլված 5,7 հեկտար տարածքը ե՞րբ եք վերադարձնելու»․ Ոսկան Սարգսյան
4100:06
«Անկախ Հայաստանի իշխանությունների հալածանքներից՝ շարունակելու ենք աշխատանքները»․ ՀՅԴ Հայ դատ
53Երեկ, 22:48
«Իսկական արդարադատությունը ենթադրում է այս «կարված» գործի ամբողջական կարճում»․ «Ուժեղ Հայաստան»
58Երեկ, 22:12
«Հիմա էլ Նորավանքն են ոչ հայկական համարել․ ՀՀ-ից պետական բարձր մակարդակով հակադարձում չկա»․ Հարություն Մնացականյան
66Երեկ, 21:48
2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
72Երեկ, 20:42
«Եկեք սպասենք Փաշինյանի պարզաբանմանը». Զախարովա
138Երեկ, 20:31
«Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ»․ Արա Պողոսյան
72Երեկ, 19:24